երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վերջին օրերի ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

Վերջին օրերի ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

Հուլիսի 20-ին, ժամը 11.18-ին, «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

*

Հուլիսի 20-ին, ժամը 14.41-ին, «ԴԱՖ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 28-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

*

Հուլիսի 20-ին, ժամը 15.00-ին, Երևանի Մայիսի 9-ի և Մանանդյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «ԳԱԶ», «Շևրոլե» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ։ «Շևրոլեի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

*

Հուլիսի 21-ին, ժամը 02.30-ին, «Ռենալտ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Շոպրոնի փողոցում վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

*

Հուլիսի 21-ին, ժամը 16.30-ին, «Նիսան» մակնիշի մեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 17-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել ձորակում։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

*

Հուլիսի 21-ին, ժամը 21.30-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Կոտայք գյուղում վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

  • Կիսվել: