կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Հունիսի 24-ին, ժամը 16.00-ին, «Նիսան» մակնիշի մեքենան Երևանի Թբիլիսյան խճուղում բախվել է կայանված «ԵրԱԶ» մեքենայի. վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 24-ին, ժամը 21.15-ին, Երևանի Վաղարշյան և Վ. Համբարձումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Լեքսուս» մակնիշի մեքենաներ. «Լեքսուսի» վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***
Հունիսի 25-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արագած լեռան Քարե լիճ տանող ճանապարհին կվադրոցիկլը դուրս է եկել երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվել. կվադրոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 25-ին, ժամը 13.00-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 11-ամյա տղայի ծնողը հայտնել էր, որ նա ընկել է ծառից:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.00-ին, «Օպել Սինտրա» մեքենայի վարորդը Արագածոտնի մարզի Այգեստան գյուղի կենտրոնական ճանապարհին վրաերթի է ենթարկել նրան և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 25-ին, ժամը 16.50-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում իրար են բախվել «Տոյոտա» և «Նիսան» մակնիշի մեքենաներ. «Նիսանի» 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 26-ին, ժամը 01.10-ի սահմաններում, «ՎԱԶ-21012» մակնիշի մեքենան Արևաշող գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 26-ին, ժամը 00.03-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Սևան ճանապարհի 30-րդ կմ-ին բախվել է արգելապատնեշներին. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 25-ին, ժամը 17.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում վրաերթի է ենթարկել 65-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 25-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Կողբ բնակավայրի վարչական տարածքի հանդամասում կոմբայնը կողաշրջվել և ընկել է ձորը. կոմբայնավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

  • Կիսվել: