կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ճանապարհ կառուցել սովորում են ճանապարհ կառուցելով. Փաշինյան

Ճանապարհ կառուցել սովորում են ճանապարհ կառուցելով. Փաշինյան

Ճանապարհ կառուցել սովորում են ճանապարհ կառուցելով: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ ճանապարհ կառուցել չեն սովորում սեմինարներ անելով ու սլայդներով դա ցուցադրելով:

«Ճիշտ է, ամենաշատը ես եմ նեղվում ու ձեզ նեղում, բայց սա ակնհայտ բան է: Ամոթ չէ խոստովանելը, որ մենք դա չգիտենք: Լավ, գիտենք, մոռացել ենք, կամ ունեինք, կորցրել ենք: Մենք պետք է սովորենք: Մենք չենք կարող ասել՝ եկեք գնանք, լսարաններում սովորենք, ֆինանսավորումն էլ պահենք: Բարդ է, դաժան է, դժվար է, շատ ենք փոսերի մեջ ընկնելու, բայց ուրիշ ճանապարհ չկա, այսպես պետք է առաջ գնանք»,-ասաց նա:

  • Կիսվել: