շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թբիլիսիում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն

Թբիլիսիում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն

Ապրիլի 24-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգ, որին մասնակցել են Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սասդոյանը և դեսպանության ողջ անձնակազմը։

Ինչպես տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը, ոգեկոչման կարգից հետո օրվա խորհրդի մասին խոսեց է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը, որից հետո էլ արարողության մասնակիցները եկեղեցու բակում ծաղիկներ են խոնարհեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքարի առջև։

  • Կիսվել: