ուրբաթ, հոկտեմբեր 23
23 / 10 / 2026
Հունաստանը թուրք-լիբիական համաձայնագրի հարցը բերել է ՄԱԿ-ի օրակարգ

Հունաստանը թուրք-լիբիական համաձայնագրի հարցը բերել է ՄԱԿ-ի օրակարգ

Լիբիայի խորհրդարանի կողմից թուրք-լիբիական ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ համաձայնագրի վավերացումից հետո Հունաստանը հարցն առաջին անգամ դրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ: Աթենքը պնդում է, որ այդ որոշումը վտանգում է Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, գրում է ermenihaber.am-ը:

Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հանձնարարությամբ ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ագլաիա Բալթան Անվտանգության խորհրդի անդամ երկրներին է ներկայացրել Լիբիայի խորհրդարանի կողմից թուրք-լիբիական համաձայնագրի վավերացման հարցը:

Ըստ հաղորդագրության՝ նա ընդգծել է, որ աշխարհագրությունը չի փոխվում, և ծովային իրավունքը չի կարող վերաշարադրվել միակողմանի որոշումներով:

Հունաստանի ներկայացուցիչը նաև նշել է, որ Աթենքը բարի կամքով է մոտեցել Լիբիայի իշխանություններին և մասնակցել է ծովային իրավազորության գոտիների սահմանազատմանն առնչվող բանակցություններին: Նրա խոսքով՝ Լիբիան չպետք է վերածվի արտաքին միջամտությունների և աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմի:

  • Կիսվել: