շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թբիլիսիի օդանավակայանում ՀՀ քաղաքացիներից առգրավվել է մաքսանենգ ոսկի

Թբիլիսիի օդանավակայանում ՀՀ քաղաքացիներից առգրավվել է մաքսանենգ ոսկի

Թբիլիսիի օդանավակայանի անցակետում Հայաստանի երկու քաղաքացու մոտ ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերվել են չհայտարարագրված ոսկյա զարդեր: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը, փոխանցում է newsgeorgia.ge-ն:

Նշվում է, որ  մաքսանենգ ապրանքի քաշը կազմել է 322,5 գրամ, իսկ արժեքը՝ մոտ 37 000 լարի (մոտ 12 000 դոլար)։

Հայաստանի քաղաքացիներից մեկը, համաձայն Վրաստանի մաքսային օրենսգրքի (հոդված 168), տուգանվել է 14304 լարիով (4400 դոլար), իսկ երկրորդի գործը փոխանցվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը։

 

 

 

  • Կիսվել: