շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թբիլիսիի հայոց եկեղեցիներում տարածվեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսը

Թբիլիսիի հայոց եկեղեցիներում տարածվեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսը

Այսօր՝ հունվարի 6-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի հայոց եկեղեցիներում տարածվեց Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսը: Պատարագի ավարտին ջրի օրհնության կարգ կատարվեց։ Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տոնական օրվա պատարագիչը Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանն էր, գրում է jnews.ge-ն:

Եկեղեցիները մարդաշատ էին, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում էին նաև Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն և այլք: Արարողությանը բացի հայ համայնքի ներկայացուցիչներից ներկա էր նաև Կրոնական հարցերի պետական ​​գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեն, ով շնորհավորեց հայկական եկեղեցուն Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության առթիվ մաղթելով խաղաղություն և բարօրություն։ Ինչպես նաև ներկա էին Ռազմավարական հետազոտությունների, վերլուծության և տարածաշրջանների ծառայության ղեկավար Նինո Ճավճավաձեն, իրավական ապահովման ծառայության ղեկավար Դավիթ Դավիթաշվիլին և փաստաբան Ալեքսանդր Շեխիլաձեն, ովքեր այցելել են Հայ Առաքելական եկեղեցի՝ շնորհավորելու տոնը։

Սուրբ Ծնունդը քրիստոնեական ամենամեծ տոնն է: Ըստ Նոր Կտակարանի՝ Տիրոջ Աստվածահայտնությունը կապված է Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի մկրտության հետ։ Ավանդույթի համաձայն՝ կատարվեց ջրօրհնեք, այնուհետև ներկաները հնարավորություն ունեցան մոտենալ և օրհնված ջրից տանել իրենց հետ:

 

  • Կիսվել: