Թբիլիսիի հայկական թատրոնը կբացվի հավլաբարյան կոլորիտով՝ «Խանումայով»
Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցումը գրեթե ավարտին է հասել։ Առաջիկայում ադամյանականները պատրաստվում են արդեն նոր շենքում, նոր ներկայացումներով թատերասեր հասարակության առջև բացել դռները:
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նոր շենքն արդեն կառուցված է։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը «Ռադիոլուր»-ին փոխանցեց, որ անձնակազմը, որ ժամանակավորապես աշխատում էր Գրիբայեդովի անվան թատրոնում, վերադարձել է սեփական տուն․ ոգևորված են, պատրաստվում են հերթական պրեմիերային, որ տեղի կունենա թատրոնի նոր շենքի բացմանը օրը․
«Շենքի կառուցումն ավարտված է, մնում է լույսերի հարցը լուծել։ Այժմ բոլոր փորձերը տեղի են ունենում մեր շենքում, բայց դռները հանդիսատեսի առաջ, ամենայն հավանականության, կբացենք գարնանը»։
Նախապես որոշվել էր, որ թատրոնը կբացվի Սունդուկյանի «Պեպոյով», որը պիտի բեմադրեր Վահե Շահվերդյանը: Սակայն վերջինիս անժամանակ մահը ծրագրերը փոխեց, ընտրվեց վրացի դրամատուրգ Ցագարելիի հայտնի «Խանուման», որը Արմեն Բայանդուրյանը կբեմադրի վրացական թատրոնի լեգենդար ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի հետ։ «Խանուման»՝ համեմված թիֆիլիսյան գույներով և թիֆլիսյան ոճով, ներկայացնում է հայկական միջավայր․
«Սա մեծ հաղթանակ է թատրոնի համար, որովհետև համաշխարհային համաբավ ունեցող ռեժիսորն է մեզ հետ աշխատելու․ սա մեծ տոն է թատրոնի համար»։
Բայանդուրյանի համոզմամբ, հայկական թատրոնի հանդիսատեսին այս տարվանից նոր շենքի հետ սպասվում են հետաքրքիր օրեր, սակայն մինչ այդ շարունակվում են հյուրախաղերը։ Հայաստանյան շրջագայությունից հետո պատրաստվում են առաջիկայում մեկնել Հնդկաստան՝ մասնակցելու թատերական փառատոնի, ներկայացումներով կլինեն նաև Վրաստանի հայաշատ շրջաններում՝ Քվեմո Քարթլիում և Սամցխե Ջավախեթիում․
«Մենք պետք է հանդիսատես ունենք, մեր շրջաններն են շատ կարևոր, ցավոք սրտի նինոծմինդան ու Սամցխե Ջավախեթում թատրոն չեն սիրում, բայց ամեն ինչ պիտի անենք, որ նրանք կարողանանա ընտելանան թատրոնին»։
Հայաստանի սահմաններից դուրս գործող միակ պետական թատրոնը, որտեղ խաղացել են Պետրոս Ադամյանը, Սիրանուշը, Վահրամ Փափազյանը, Հովհաննես Աբելյանը և շատ ուրիշ ականավոր դերասաններ, ըստ Արմեն Բայանդուրյանի, պետք է վերադարձնի իր եբեմնի հռչակը, հավասարը հավասարի հետ քայլի, չզիջի Վրաստանի առաջատար թատրոններին․
«Վրաստանում քանի հայությունը կա, թատերասեր մարդիկ կան, թատրոնը վերջ չի ունենալու»։
Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր, վրացի մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի Քարթու հիմնադրամի միջոցներով ամբողջովին վերակառուցված հայկական թատրոնը իր դռները հանդիսատեսի առաջ պաշտոնապես առաջիկա ամիսներին։