Տավուշում 61-ամյա վարորդը 06-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
Փետրվարի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում, Դիտավան գյուղի բնակիչ 61-ամյա Արշակ Ս․-ն իր վարած ВАЗ 21 06 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 144․5-րդ կմ-ում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Ալավերդի քաղաքի բնակիչ 48-ամյա Արմեն Մ․-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, իր մեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Իջևան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին նա մահացել է։
Վարորդը դեպքի մասին ահազանգել է Ոստիկանության Իջևանի բաժին։