ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ГАЗ 3102-ը բախվել է արգելապատնեշին և գլխիվայր ընկել Աղստև գետը. 21-ամյա վարորդը մահացել է

ГАЗ 3102-ը բախվել է արգելապատնեշին և գլխիվայր ընկել Աղստև գետը. 21-ամյա վարորդը մահացել է

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 21-ամյա Անուշավան Գևորգյանը իր վարած ГАЗ 3102 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 135-րդ կմ հատվածում, դեպի Իջևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել Աղստև գետում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Գևորգյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օգտագործելով հատուկ ճոպաններ: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

 Քննիչի հանձանարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

  • Կիսվել: