կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Տավուշի մարզում, Վանաձորում, Մարտունիում, Հրազդանում ձյուն է տեղում. Կապան-Գորիս ճանապարհին մառախուղ է

Տավուշի մարզում, Վանաձորում, Մարտունիում, Հրազդանում ձյուն է տեղում. Կապան-Գորիս ճանապարհին մառախուղ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

ԱԻՆ-ից  հայտնում են, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը դժվարանցանելի է։

Տավուշի մարզում և Լոռու մարզի Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր», Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհին և Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում մառախուղ է:

  • Կիսվել: