Տավուշի մարզում բախվել են կցորդիչով Howo և Volvo մակնիշի բեռնատարները. դեպքի վայր է ժամանել Բաղանիսի վարչական ղեկավարը
Երեկ՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, գրում է shamshyan.com-ը:
Ժամը 17:10-ի սահմաններում Նոյեմբերյան–Բաղանիս ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ Բաղանիս գյուղի վարչական տարածքում, բախվել են Նորիկ Ա.-ի վարած կցորդիչով Howo մակնիշի և ՌԴ քաղաքացի Դենիս Ս.-ի վարած Volvo մակնիշի բեռնատարները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դենիս Ս.-ն բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները: Առաջին պահից դեպքի վայր է ժամանել նաև Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը:



