շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Տավուշի մարզպետն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

Տավուշի մարզպետն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության անդամներին: Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Նրանք մարզպետին են ներկայացրել իրենց գործունեության ուղղությունները, իրականացվող ծրագրերի հիմնական ոլորտները: Մարզպետ Հայկ Ղալումյանը ողջունել է նրանց, շնորհակալություն հայտնել մարզում ծավալած գործունեության համար:

Կողմերը քննարկել են առաջիկայում նախատեսվող հիմնական ծրագրերը՝ ընդգծելով առաջնահերթությունների երկուստեք ճշգրտման և համատեղ առաջ շարժվելու կարևորությունն ու անհրաժեշտությունը:

  • Կիսվել: