շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տավուշի մարզի «Վաչոյի աղբյուր» կոչվող հանդամասում կողաշրջված «ՈՒԱԶ»-ի տակ հայտնաբերվել է տղամարդու դի

Տավուշի մարզի «Վաչոյի աղբյուր» կոչվող հանդամասում կողաշրջված «ՈՒԱԶ»-ի տակ հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է դիմել Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 25-ամյա Նարեկ Հ.-ն և հայտնել, որ Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Վաչոյի աղբյուր» կոչվող հանդամասում կողաշրջված «ՈՒԱԶ»- մակնիշի ավտոմեքենայի տակ դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը:

Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի տակ հայտնաբերել են Կողբ համայնքի բնակիչ, 53-ամյա Վարդան Ա.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Նարեկ Հ.-ի քեռին էր:

Փաստի առթիվ քննչական բաժնում քննիչ Ա. Մամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: