հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան բնակավայրում գործարկվելու է շչակ

Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան բնակավայրում գործարկվելու է շչակ

ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են՝ մարտի 1-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Դիտավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 11:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:

Ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

  • Կիսվել: