երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Տավուշցին վառելափայտով բարձված մեքենայով փորձել է շրջանցել Արցախի հսկիչ անցակետը

Տավուշցին վառելափայտով բարձված մեքենայով փորձել է շրջանցել Արցախի հսկիչ անցակետը

2020 թ.-ի հուլիսի 11-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության ոստիկանության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողները ծառայություն իրականացնելու ժամանակ Քարվաճառ-Վարդենիս ավտոճանապարհի 2-րդ կմ-ում կանգնեցրել են ՀՀ Տավուշի մարզի բնակիչ, 1974 թ.ծնված Ժ. Մ.-ի վարմամբ «ՈՒՐԱԼ» մակնիշի ավտոմեքենան՝ բարձված 13 մ3 վառելափայտով:

Ստուգումներից պարզվել է, որ Ժ. Մ.-ն նշված վառելափայտը մթերել է ԱՀ «Արցախանտառ ՊՈԱԿ» Շահումյանի մասնաճյուղին պատկանող Չարեքտարի անտառպետությունից և առանց համապատասխան փաստաթղթերի,շրջանցելով Նոր- Խարխափուտ հսկիչ անցակետը փորձել է արտահանել ՀՀ ք. Վարդենիս:

 

Ժ. Մ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին, ավտոմեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը:

 

  • Կիսվել: