երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Տաթևում քարաթափումներն անանցանելի կամ դժվարանցանելի էին դարձրել երթևեկը. Բոլոր խցանումները բացվել են

Տաթևում քարաթափումներն անանցանելի կամ դժվարանցանելի էին դարձրել երթևեկը. Բոլոր խցանումները բացվել են

Եղանակային պայմանների, մասնավորապես, հորդ անձրևների պատճառով Տաթև համայնքի բնակավայրերի ավտոճանապարհների քարաթափումներն անանցանելի կամ դժվարանցանելի էին դարձրել երթևեկը։

«Համայնքի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ամբողջովին մաքրվեցին ճանապարհաները՝ բացելով բոլոր խցանումները»,- նշում են Տաթևի համայնքապետարանից։

  • Կիսվել: