շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տասնյակ լիբանանահայեր այս գիշեր կգան Հայաստան

Տասնյակ լիբանանահայեր այս գիշեր կգան Հայաստան

Տասնյակ լիբանանահայեր այս գիշեր Բեյրութից կժամանեն Հայաստան։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ արտգործնախարարությունում՝ նշելով, որ ավելի ուշ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այդ մասին մանրամասներ կհայտնի Facebook-ում։

Լիբանանահայերը հայրենիք կվերադառնան Հայաստանից Լիբանան օգնություն տարած ինքնաթիռով:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ավելի վաղ հայտնել էր, որ Լիբանանից Հայաստան գալու համար ցուցակագրվել է 40 մարդ։

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում պայթյուն էր որոտացել, որի զոհ է դարձել 171  մարդ, ավելի քան 6 հազարը վնասվածքներ են ստացել։ Ավերվել և վնասվել են տասնյակ տներ, մոտ 300 հազար մարդ անօթևան է մնացել։

  • Կիսվել: