երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Տաշիր-Գյումրի ավտոճանապարհին երեք ավտոմեքենա արգելափակվել է ձյան մեջ. օգնել են փրկարարները

Տաշիր-Գյումրի ավտոճանապարհին երեք ավտոմեքենա արգելափակվել է ձյան մեջ. օգնել են փրկարարները

Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղից Տաշիր տանող ավտոճանապարհին երեք ավտոմեքենա արգելափակվել է ձյան մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ավտոմեքենաներն արգելափակվել են Տաշիր-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ-ին։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel», «GAZelle» և «UAZ» մակնիշների ավտոմեքենաները։

 

  • Կիսվել: