Տարածվող տեղեկությունը հերթական սուտն է. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հերքել է տարածվող տեղեկություններն այն մասին, թե ՀՀ տարածքում նոր սահմանափակումներ են նախատեսվում՝ կապված կորոնավիրուսային համաճարակի հետ:
՛՛Ամսի 15-ից ՀՀ տարածքում ոչ մի նոր սահմանափակումներ չի նախատեսվում: Տարածվող տեղեկությունը հերթական սուտն է՛՛,-գրել է Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը պարզաբանել է՝ հանրության շրջանում շահարկվող լուրերը, թե կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված երկիրը կրկին անցնելու է ամբողջական և խիստ սահմանափակումների, չի համապատասխանում իրականությանը: