շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Տարատեսակ կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված Մերգելյանի այգին կփոխվի

Տարատեսակ կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված Մերգելյանի այգին կփոխվի

Շարունակվում է Մերգելյանի այգու հիմնանորոգումը: Այս մասին այսօր նշվել է Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Շուրջ 5000 քմ զբաղեցնող հանգստի գոտին կվերագտնի իր երբեմնի նշանակությունն ու կառանձնանա նոր լուծումներով: Տասնամյակներ շարունակ տարատեսակ կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված այգին հիմնովին կփոխվի: Վերակառուցման նախագծով այգու կանաչ հատվածը կընդլայնվի:

  • Կիսվել: