ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տաքսու վարորդը կողոպտել է մի կնոջ․ Ավանի քրեական հետախույզների բացահայտումը (տեսանյութ)

Տաքսու վարորդը կողոպտել է մի կնոջ․ Ավանի քրեական հետախույզների բացահայտումը (տեսանյութ)

Հունվարի 11-ին, ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում կողոպուտի վերաբերյալ հաղորդում ստացվեց։

Աշտարակում բնակվող մի կին ահազանգել էր ոստիկանություն ու հայտնել, որ տաքսու վարորդն իրենից փող է հափշտակել։ Տուժողի հետ զրույցից պարզ դարձավ, որ տղամարդը նրանից 20 հազար դրամանոց է վերցրել, որ մանրի, բայց փողը բացահայտ հափշտակել  ու փախել է։

Ավանի քրեական հետախույզները կողոպուտը կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու միջոցառումներ ձեռնարկեցին, որոնք արդյունք տվեցին դեպքից ժամեր անց։

Շուտով հայտնի դարձավ կասկածվողի ինքնությունը։ Էջմիածնի բնակիչ, 41-ամյա տղամարդուն ոստիկանները հայտնաբերեցին նույն օրը, ժամը 21-ի սահմաններում, և Դավիթ Անհաղթի փողոցից բերման ենթարկեցին Ավանի բաժանմունք։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

  • Կիսվել: