ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Հայտնաբերվել է 381 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Հայտնաբերվել է 381 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Մայիսի 19-ից 26-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4565 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 228 ավտոմեքենա, տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 132, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 306 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 38, չամրակապված վարելու՝ 754, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 2, վարելու ընթացքում ծխելու՝ 347, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 273, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 54 և 1950 այլ իրավախախտում։ 125 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 304-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 45-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 64-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։

Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 66 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16545 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 584 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 249, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 812 անձ։

Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 80, չամրակապված վարելու՝ 4157, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 234, վարելու ընթացքում ծխելու՝ 409, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 652, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 57, արագության գերազանցման՝ 2361 և 5099 այլ իրավախախտում։

474 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1535-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 287-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 10 բեռնատար, 174-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 38 անձ։

  • Կիսվել: