չորեքշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2022
Թափառող շների քնեցումն արվում է բացառապես լեյշմանիոզ, ժանտախտ և անբուժելի հիվանդությունների դեպքում (տեսանյութ)

Թափառող շների քնեցումն արվում է բացառապես լեյշմանիոզ, ժանտախտ և անբուժելի հիվանդությունների դեպքում (տեսանյութ)

Քաղաքապետարանից տեղեկացնում են՝ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը» ամեն օր տեղափոխում, հետազոտում, ստերջացնում ու պատվաստում է տասնյակ շների:  
Վերջին 6 ամսվա ընացքում կենտրոն է տեղափոխվել մոտ 2000 շուն, որից միայն 1200-ը՝ մարտ-մայիս ամիսներին: 
 
Կենտրոնում ապրիլից մեկնարկել է նաև 2019 և 2020թթ. ստերջացված և պատվաստված կենդանիների վերապատվաստումը:
 
Թափառող շների մի մասին նաև քնեցնում են, բայց դա արվում է բացառապես Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում, օրինակ՝ լեյշմանիոզ, ժանտախտ հիվանդությունների առկայության ժամանակ:
 

  • Կիսվել: