ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թանկարժեք համարանիշների պահպանման ժամկետը երկարաձգվում է (տեսանյութ)

Թանկարժեք համարանիշների պահպանման ժամկետը երկարաձգվում է (տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունը մտադիր է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերից առաջնային օգտվելու իրավասություն ստացած անձը, վաճառելով իր մեքենան, 1 տարի 6 ամսվա փոխարեն, առավել երկար ժամանակ կունենա համարանիշերը հետ վերցնելու եւ օգտագործելու համար՝ այդպիսով ստիպված չլինելով կրել ֆինասական կորուստներ, այն է՝ կրկին վճարել մեծ պահանջարկ ունեցող նոր համարանիշերի համար կամ ստանալ այլ վճարովի համարանիշ։

Պարզվում է, որ կառավարության աշխատակազմը տեւական ժամանակ է, ինչ այս խնդրի շուրջ դժգոհություններ է ստանում. ավտոմեքենան փոխելիս 6 ամսյա ժամկետը մեծ պահանջարկ ունեցող համարանիշի հաշվառման մարմին ի պահ հանձնելուց հետո չի հանդիսանում բավարար ժամանակահատված նշված ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման ներկայացնելու համար:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս փոփոխության հիմքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս տարվա ապրիլի 13-ի՝ մեծ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործելու առաջնահերթության իրավունքից օգտվելու խելամիտ ժամկետ սահմանելու մասին հանձնարարականն է:

 

  • Կիսվել: