շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
ԱՊՊԱ գործակալություններից մեկի մարզային բաժնի ղեկավարը դիմել է ոստիկանություն. իրենց շենքի բակից գողացել են Kia և Volkswagen մակնիշի ավտոմեքենաների համարանիշները

ԱՊՊԱ գործակալություններից մեկի մարզային բաժնի ղեկավարը դիմել է ոստիկանություն. իրենց շենքի բակից գողացել են Kia և Volkswagen մակնիշի ավտոմեքենաների համարանիշները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 18-ին ոստիկանություն դիմած Երևանի 35-ամյա բնակչի ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին հայտնել է, որ մարտի 17-ին՝ ժամը 01:00-ից մինչև մարտի 18-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք, իրենց շենքի՝ Արշակունյաց պողոտա 30 հասցեի բակից գողացել են կայանված Kia մակնիշի 50 LA 550 և Volkswagen մակնիշի 50 QG 550 ավտոմեքենաների համարանիշները:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանություն դիմած քաղաքացին աշխատում է Հայաստանում գործող հայտնի ապահովագրական ընկերություններից մեկում՝ որպես մարզային բաժնի ղեկավար: 

 

  • Կիսվել: