երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2102»-ը և բեռնատարը․ կա տուժած

Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2102»-ը և բեռնատարը․ կա տուժած

Երեկ՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։05-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 23 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 69-ամյա Սամվել Լ․-ի վարած «ՎԱԶ 2102» մակնիշի և 28-ամյա Արմեն Ս․-ի վարած «FAW» մակնիշի ասֆալտով բարձված բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է ճահճուտի մեջ։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով «ՎԱԶ 2102»-ի վարորդ Սամվել Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: