երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

Երևանում անցկացվող «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն այսօր աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոիտենից
 
«Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն այսօր՝ մայիսի 18-ին, մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 19-ին ժամը 01։00-ին»,- ասված է գրառման մեջ։
 

  • Կիսվել: