ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տանել չեմ կարողանում «իշխող ուժ» արտահայտությունը. Գևորգ Պետրոսյան

Տանել չեմ կարողանում «իշխող ուժ» արտահայտությունը. Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տանել չի կարողանում «իշխող ուժ» արտահայտությունը և ֆեյսբուքում հարց է բարձրացնում՝ իշխՎող ու՞ժը որն է (ով) է՝ ընդդիմությունը՞, թե՞ ժողովուրդը:

«Տանել չեմ կարողանում «իշխող ուժ» արտահայտությունը, առավելևս, երբ կյանքում որևէ բան իշխելուց կիլոմետրերով հեռու որոշ մարդիկ իրենց ելույթները սկսում են «ես, որպես իշխող ուժի ներկայացուցիչ» բառերով...

Մի հարցնող լինի՝ էտ իշխՎող ու՞ժը որն է (ով) է՝ ընդդիմությունը՞, թե՞ ժողովուրդը:

Ժամանակն է հրաժարվել այդ ինքնախաբեությունից:

Չէ՞ որ մեր երկրում իշխանությունը «պատկանում է» ժողովրդին...»,- մասնավորապես գրել է նա։

  • Կիսվել: