չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Թալինում կազմակերպվել է ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպման թեմայով ուսումնավարժություն

Թալինում կազմակերպվել է ուժեղ երկրաշարժի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպման թեմայով ուսումնավարժություն

Սեպտեմբերի 14-ին ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության կողմից Թալին քաղաքի Քոթանյան 11 հասցեում գտնվող շինությունում կազմակերպվել և անցկացվել է «Փրկարարական և որոնողական աշխատանքների կազմակերպում և իրականացում ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։
 
Ուսումնավարժությունը ղեկավարել է Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Դ․ Պետրոսյանը, ներկա են գտնվել Թալին համայնքի ղեկավարի տեղակալ Ս․ Ավետիսյանը, համայնքապետարանի աշխատակիցները։
 
Ուսումնավարժությանը ներգրավվել էին Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Թալինի ոստիկանության օպերատիվ խումբը, շտապ բուժօգնության ծառայության մեկ բրիգադ, «ՀԷՑ» ՓԲԸ-ի Մուսալեռ մասնաճյուղի և «Գազպրոմ Արմենիա» Արագածոտնի ԳԳՄ Թալինի տեղամասի վթարային ծառայությունների խմբերը։
 
Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության նպատակներն էին՝ կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտություննրը՝ փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ, ստուգել ուժերի և միջոցների տակտիկատեխնիկական հնարավորությունները, բարելավել ներգրավված ուժերի փոխհամագործակցությունը։
 
Ավարտին ուսումնավարժության ղեկավարը, ամփոփելով կատարած աշխատանքները, դրական է գնահատել մասնակիցների գործողությունները, կարևորել ներգրավված ուժերի պատրաստվածությունը և ներդաշնակ փոխհամագործակցությունը։

  • Կիսվել: