հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Թալինի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել տեսանյութ

Թալինի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել տեսանյութ

Սեպտեմբերի 2-ին ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Արագածավան գյուղից ոստիկանություն բերման ենթարկեցին նույն գյուղի 51-ամյա մի բնակչի, որի ձեռքին կանեփի 24 բույս կար՝ 5,25 կգ քաշով։

Նույն օրը տղամարդը անասնագոմից ոստիկաններին է ներկայացրել 282 գրամ յուրահատուկ հոտով կանեփի մանրացված-չորացված զանգված։ Ըստ նրա՝ թմրամիջոցն աճեցրել էր իր օգտագործման համար։

Նշանակվել են փորձաքննություններ։

Նախապատրաստվում են նյութեր։

 

  • Կիսվել: