կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Թալինի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

Թալինի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, Թալինի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ապարանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։
 
Վարդենիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

  • Կիսվել: