շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վայոց ձորի, Լոռու, Կոտայքի մարզերում, Աշտարակի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Վայոց ձորի, Լոռու, Կոտայքի մարզերում, Աշտարակի և Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է:

Սյունիքի մարզի ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և «Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Վայոց ձորի, Լոռու, Կոտայքի մարզերում, Աշտարակի և Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: