երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Թալանել են փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ավտոմեքենան, որտեղ եղել են կարևոր փաստաթղթեր

Թալանել են փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ավտոմեքենան, որտեղ եղել են կարևոր փաստաթղթեր

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է, որ կեսգիշերին Արաբկիրում թալանել են իր ավտոմեքենան, որի մեջ եղել են մի շարք փաստաթղթեր։ Փաստաբանն ասել է, որ  տարել են իր և տիկնոջ անձնագրերը, անձնական որոշ այլ փաստաթղթեր, մասնագիտական գործունեությանն առնչվող կարևոր թղթապանակներ ու դատական գործերի նյութերի կրիչները, ինչպես նաև գումար։

Ալեքսանյանը հայտնել է նաև, որ ավտոմեքենայում տեսագրող սարքեր չեն եղել, որոնք կարող էինք արձանագրել դեպքը։

 

  • Կիսվել: