չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը դպրոցում» թեմայով

Տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը դպրոցում» թեմայով

Փետրվարի 15-ին Դավթաշեն վարչական շրջանի թիվ 192 հիմնական դպրոցում ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության համապատասխան մասնագետների մասնակցությամբ անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը դպրոցում» թեմայով:

Ըստ ուսումնավարժանքի սցենարի՝ հրդեհ է բռնկվել շենքի երրորդ հարկում. անհրաժեշտ է կազմակերպել շենքում գտնվող աշխատակիցների, աշակերտների տարահանումը և հրդեհաշիջումը։

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ դպրոցական կազմավորումների ուժերով իրականացվեց աշակերտների և աշխատակազմի տարահանում:

Պայմանական դեպքի վայր ժամանեց մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք, որոնք անմիջապես սկսեցին հրդեհաշիջման, տուժածների որոնման և տարահանման աշխատանքները:

Հրշեջ-փրկարարներն ավտոսանդուղքի միջոցով դպրոցի 3-րդ հարկի ծխապատ տարածքից դուրս բերեցին «3 տուժածի», որոնց տեղում դպրոցի բուժանձնակազմը ցուցաբերեց առաջին բժշկական օգնություն։

Ուսումնավարժության նպատակն էր.

• բարձրացնել հրդեհաշիջման և փրկարարական գործողությունները ղեկավարող անձանց տեսական և գործնական հմտությունները.

• կատարելագործել ՓԾ արձագանքող ուժերի հմտությունները.

• գործնականում ստուգել դպրոցի պլաններով նախատեսված գործողությունների իրականացումը.

• նպաստել արձագանքող ուժերի և դպրոցի կազմավորումների միջև փոխհամագործակցության ամրապնդմանը:

Ուսումնավարժության ընթացքում պարզ դարձավ, որ դպրոցական կազմավորումները տիրապետում են արտակարգ իրավիճակներում գործելու վարվելականոններին:
Ամփոփելով հատուկ տակտիկական ուսումնավարժության արդյունքները՝ Երևան քաղաքի փրկարարական վարչության մասնագետները մատնանշեցին վարժանքի ընթացքում ի հայտ եկած թերությունները, տվեցին համապատասխան ցուցումներ և խորհուրդներ:

Ընդհանուր առմամբ մասնագետները դրական գնահատեցին վարժանքի արդյունքները:

  • Կիսվել: