ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սյունիքում 62-ամյա վարորդը «06»-ով բախվել է ձիուն, ուղևորուհին տեղում մահացել է

Սյունիքում 62-ամյա վարորդը «06»-ով բախվել է ձիուն, ուղևորուհին տեղում մահացել է

Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Գորիսի բնակիչ՝ 62-ամյա Մայիսիկ Մարտիրոսյանը իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Շինուհայր-Գորիս ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել է իր ավտոմեքենայի առջև հայտնված ձիուն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով նրա ուղևոր՝ Գորիսի բնակիչ՝ 62-ամյա Հայկուշ Խաչյանը տեղում մահացել է։ Բախման հետևանքով ձին սատկել է։

  • Կիսվել: