շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սյունիքի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 54 443 մարդ

Սյունիքի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 54 443 մարդ

Դեկտեմբերի 17-ի դրությամբ՝ նախորդող շաբաթվա ընթացքում Սյունիքի մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու 47 նոր դեպք, առողջացել է 90 հոգի, 32 հոգի բուժվում է Կապանի ԲԿ-ում, որից ծայրահեղ ծանր վիճակում է 4 հոգի, ծանր՝ 16 հոգի, 135 մարդ բուժվում է ամբուլատոր պայմաններում։

Մահվան դեպք չի գրանցվել։

Դեկտեմբերի 17-ի դրությամբ՝ մարզում պատվաստվել է 54 443 մարդ, որից առաջին դեղաչափն ստացողները՝ 36 436 հոգի։

  • Կիսվել: