շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Սյունիքի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 24 684 քաղաքացի

Սյունիքի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 24 684 քաղաքացի

Սյունիքի մարզպետարանը ներկայացրել է նոր կորոնավիրուսային հիվանդության հետ կապված վիճակագրության պատկերը մարզում՝ կոչ անելով լինել զգոն, պահպանել հակահամաճարակային կանոններն ու պատվաստվել՝ օգնելով համավարակի դեմ պայքարին:
 
Հոկտեմբերի 29-ի դրությամբ՝ նախորդող շաբաթվա ընթացքում Սյունիքի մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու 348 նոր դեպք, առողջացել է 219 հոգի, 76 հոգի բուժվում է Կապանի Բկ-ում, 29 հոգի՝ Գորիսի ԲԿ-ում, 14 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, 61 հոգի՝ թթվածնակախյալ, 618 մարդ բուժվում է ամբուլատոր պայմաններում։ Գրանցվել է 12 մահ։
 
Այս պահի դրությամբ մարզում պատվաստվել է 24 684 հոգի, որից առաջին դեղաչափն ստացել է 16 735 հոգի՝ որը մարզի 18-ից բարձր տարիքի բնակչության 18․4 տոկոսն է։

  • Կիսվել: