Սյունիքի մարզում հաստատվել է վարակման 205 դեպք, գրանցվել է 1 մահ
Այս պահի դրությամբ Սյունիքի մարզում ունենք նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․
Ընդհանուր՝ 205 հաստատված դեպք․
գրանցվել է 1 մահ,
127 հոգի բուժվել է,
77 հոգի հիվանդ է, որից՝
➖ 19 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում,
➖ 58 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը։
Հիվանդներն ըստ համայնքների․
➡️9 հոգի՝ Կապանից,
➡️6 հոգի՝ Գորիսից,
➡️33 հոգի՝ Սիսիանից,
➡️25 հոգի՝ Մեղրիից։
➡️2 հոգի՝ Տաթեւից,
➡️2 հոգի՝ Գորայքից։
Կրկին ու կրկին կոչ ենք անում՝ գիտակցել խնդրի լրջությունը, ❗️️հստակորեն պահպանել սահմանված կանոնները, չվտանգել մեր, մեր հարազատների, մտերիմների առողջությունը եւ կյանքը, ❗️չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների, ❗️խստորեն պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման եւ անձնական հիգիենայի կանոնները։



