ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սյունիքի մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք. մարզպետարան

Սյունիքի մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք. մարզպետարան

Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում կարդում ենք.

«Այս պահի դրությամբ Սյունիքի մարզում ունենք նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․

ընդհանուր՝ 159 հաստատված դեպք, որից

89 հոգի բուժվել է,

69 հոգի հիվանդ է, որից՝

19 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում,

50 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը։

Հիվանդներն ըստ համայնքների․

11 հոգի՝ Կապանից,

1 հոգի՝ Գորիսից,

14 հոգի՝ Սիսիանից,

39 հոգի՝ Մեղրիից,

3 հոգի՝ Տաթեւից,

1 հոգի՝ Գորայքից։

Ցավով պետք է տեղեկացնենք, որ մեր մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք․ մահացողը 76-ամյա կին է, ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություն։

Հերթական անգամ կոչ ենք անում՝ գիտակցել խնդրի լրջությունը, հստակորեն պահպանել սահմանված կանոնները,չվտանգել մեր, մեր հարազատների, մտերիմների առողջությունը եւ կյանքը, չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների, խստորեն պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման եւ անձնական հիգիենայի կանոնները»։

  • Կիսվել: