կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սյունիքի մարզպետը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ցուցաբերած մարդասիրական օգնության և աջակցության համար (տեսանյութ)

Սյունիքի մարզպետը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ցուցաբերած մարդասիրական օգնության և աջակցության համար (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ 2023թ. դեկտեմբերի 27-ի ՆՀ-412-Ա հրամանագրով Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերած մարդասիրական օգնության և աջակցության, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար։

Պետական բարձր պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել այսօր ՀՀ նախագահի նստավայրում։

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, կառավարության անդամներ և ԱԺ պատգամավորներ:

  • Կիսվել: