շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սյունիքի մարզային փրկարարական վարչությանը տրամադրվել է «POLARIS GNE-20» ամենագնաց

Սյունիքի մարզային փրկարարական վարչությանը տրամադրվել է «POLARIS GNE-20» ամենագնաց

Անցած մեկ ամսում ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի և Սյունիքի մարզերում ծավալված առաջնային օգնության կետերի կողմից արձանագրվել է 42 դեպք։ Դրանց արդյունքում արգելափակումից դուրս է բերվել 102 ավտոմեքենա, 198 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն, հայտնում են ԱԻՆ փրկրարար ծառայությունից՝ ամփոփել է մեկ ամսվա ընթացքում կատարված աշխատանքները:

Շուռնուխ բնակավայրում ծավալված ժամանակավոր հենակետում շարունակվում է շուրջօրյա հերթապահություն: Սյունիքի մարզային փրկարարական վարչությանը տրամադրվել է «POLARIS GNE-20» ամենագնաց:

Դեկտեմբերի 1-ից 27-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոնում սպասարկվել է 49500 զանգ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 48636: Հանրապետությունում գրանցվել է 701 արտակարգ դեպք և պատահար:

 

  • Կիսվել: