շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարների միջոցառումները հրթիռակոծությունից տուժած տարածքներում (լուսանկարներ)

Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարների միջոցառումները հրթիռակոծությունից տուժած տարածքներում (լուսանկարներ)

Հոկտեմբերի 10-ից մինչև 17-ը թուրքա-ադրբեջանական զինված ուժերի կողմից հրթիռակոծվել են Սյունիքի մարզի Արծվանիկ, Երիցվանք, Դավիթ-Բեկ և Խնածախ բնակավայրերը, հայտնում են ԱԻՆ-ից:

Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Հրթիռակոծություններից տուժած տարածքներում Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարներն իրականացրել են համապատասխան միջոցառումներ:

 

  • Կիսվել: