երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Սյունիքի հովտային գոտում մինչև ապրիլի 10-ը կհասնի +32 աստիճանի, Երևանում՝ +29-ի

Սյունիքի հովտային գոտում մինչև ապրիլի 10-ը կհասնի +32 աստիճանի, Երևանում՝ +29-ի

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 6-9-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Ապրիլի 8-9-ը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +28…+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27…+29 աստիճանի։

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 6-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, 10-11-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-9-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

  • Կիսվել: