երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Սյունիքի գործով Հայկ Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ փաստաբան

Սյունիքի գործով Հայկ Հայրապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ փաստաբան

Փաստաբան Միքայել Շխիմյանը տեղեկացնում է, որ Հայկ Մելսի Հայրապետյանը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։

«Հայկ Մելսի Հայրապետյանը (Սյունիքի գործ), ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով (խմբի կազմում խուլիգանություն, զուգորդված բռնությամբ և առանձնակի ցինիզմով), ով ձերբակալվել էր և Դատարանի որոշմամբ ազատ արձակվել, վերջինիս նկատմամբ հենց նոր հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցվեց:

Շնորհակալությո'ւն վարույթն իրականացնող մարմնին օբյեկտիվ քննության համար»,-գրել է և կից հրապարակել որոշման փաստաթուղթը։

 

նկար

  • Կիսվել: