երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սյունիքի այլընտրանքային ճանապարհը չի փլուզվել. ՀՀ ՏԿԵՆ

Սյունիքի այլընտրանքային ճանապարհը չի փլուզվել. ՀՀ ՏԿԵՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներից մեկին՝ համաձայն որի՝ Սյունիքի այլընտրանքային ճանապարհը փլուզվել է:

Նա, մասնավորապես, գրել է. «Այսօր «Հրապարակ» կայքը նյութ է հրապարակել, ըստ որի` «Սյունիքի այլընտրանքային ճանապարհը փլուզվել է»։

Հարկ ենք համարում պարզաբանել, որ Սյունիքի այլընտրանքային՝ Տաթև-Աղվանի, ճանապարհի որևէ հատվածում փլուզում տեղի չի ունեցել։

Տեսանյութում պատկերված քարաթափումը տեղի է ունեցել Խոտ-Որոտան նոր կառուցվող ճանապարհին, որտեղ ներկայում ճանապարհի ծրագծի կառուցման հողային աշխատանքներ են կատարվում և նման դեպքերը բնական են։

Նշված` Խոտ-Որոտան ճանապարհահատվածի ամբողջական կառուցումն ու ասֆալտապատումը նախատեսված է աշնանը։

Այս պահին աշխատանքներ են տարվում փլուզված զանգվածը հեռացնելու ուղղությամբ։

Քիչ անց ճանապարհահատվածն անցանելի կլինի»:

  • Կիսվել: