կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Սուրմալու»-ի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 15-16-ին լրացուցիչ նմուշառումներ են իրականացվել

«Սուրմալու»-ի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 15-16-ին լրացուցիչ նմուշառումներ են իրականացվել

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի ազդեցության գնահատման համար օգոստոսի 15-16-ին լրացուցիչ նմուշառումներ են իրականացվել մոտակա տարածքներից, որոշվել են մթնոլորտային օդում ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունները, տեղեկացնում են ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Պայթյունի վայրից 5մ հեռավորության վրա ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) 2․3 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 2․6 անգամ:

 

Պայթյունի վայրից 10մ հեռավորության վրա ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն 1․5 անգամ, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 3․3 անգամ:
——————————————————————–

 Մայրաքաղաքի մթնոլորտային օդի որակն ըստ ստացիոնար կայանների տվյալների․ օգոստոսի 16-17

Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1.6-2․1 անգամ, ազոտի երկօքսիդի և ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիաները՝ 1․8-ական անգամ։

Նոր Նորք համայնքի մթնոլորտային օդում ազոտի երկոքսիդի կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան ՍԹԿ-ն 1․3 անգամ։
Մնացած համայնքների մթնոլորտային օդում գերազանցումներ չեն եղել։

Возможно, это изображение текст

 

Нет описания фото.

  • Կիսվել: