երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է․ Վարդան Օսկանյան

Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է․ Վարդան Օսկանյան

Արդեն պարզ և անկհայտ է, որ Փաշինյանի հեռանալուց հետո ճիշտ ղեկավարը Բագրատ Սրբազանն է։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձում ասել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Բագրատ Սրբազանն օրեցօր ցույց է տալիս ժողովրդին, որ նա ունի ժողովրդին համախմբելու և առաջնորդելու հնրավաորությունը։

Եվ իսկապես, Բարգրատ Սրբազանը ճիշտ ղեկավար է։ Առաջին օրից ամբողջ գործունեությամբ նա ցույց է տալիս իր հայրենասիրությունը։

Այնպես որ այլ մարդ չպետք է փնտրենք, Բագրատ Սրբազանն է այդ մարդը, հատկապես, որ սա անցումային կառավարություն է լինելու։

Ղեկավարն ուղղակի մեկ տարում պետք է իրավիճակը շտկի և գնա արտահերթ ընտրությունների, և մեր ժողովուրդը կունանան հնարավորություն ազատ ընտրության։

Ղեկավարի հարցում ակնհայտ է և նա ճիշտ մարդն է այս ժամանակի համար»,- ասել է նա։

  • Կիսվել: