երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Սլովակիայի մահափորձի ենթարկված վարչապետի վիճակը կայունացել է

Սլովակիայի մահափորձի ենթարկված վարչապետի վիճակը կայունացել է

Սլովակիայի մահափորձի ենթարկված վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը կայունացել է: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին ճեպազրույցում հայտնել է Սլովակիայի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը՝ հավելելով, որ նրա առողջական վիճակի վերաբերյալ  դրական կանխատեսումն այժմ մեկ քայլ ավելի մոտ է գտնվում:

«Վարչապետը դուրս է եկել վիճակից, որն ուղղակիորեն սպառնում էր իր կյանքին, սակայն վիճակը դեռևս ծանր է, և նա ինտենսիվ բժշկական օգնության կարիք ունի»,- ասել է նա։

Փոխվարչապետի խոսքով՝  մոտ ապագայում Ֆիցոյի տեղափոխում այլ հիվանդանոցներ չի նախատեսվում։

Ավելի վաղ Ռոբերտ Կալինյակը հայտնել էր, որ վարչապետ Ռոբերտ Ֆիցոն մահափորձից հետո դեռևս մնում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և նրա վիճակը ծանր է: 

 

Ըստ Սլովակիայի կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության էլ՝ բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը։ Վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում։

  • Կիսվել: