երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Սուրբ Ծննդյան պատարագ՝ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում

Սուրբ Ծննդյան պատարագ՝ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում

Սույն թվականի հունվարի 6-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվեց Սուրբ Ծննդյան Պատարագ: Օրվա պատարագիչն էր Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, գրում է akhaltskha.net-ը:

Սուրբ Պատարագին ներկա էին Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանն ու Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը: Հընթացս Սուրբ Պատարագի Արժանապատիվ Տեր Հայրն ընթերցեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ, այնուհետև հավատացյալներին ավետեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսը:

Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց ջրօրհնյաց կարգ, որից հետո Արժանապատիվ Տեր Հայրը հավատացյալներին ներկայացրեց այս տարվա ջրօրհնեքի խաչի քավոր Արթուր Պետրոսյանին:

  • Կիսվել: